կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-21 11:51
Հասարակություն

Սառնաղբյուրի մոտ իրար են բախվել «Օպելն» ու «ՎԱԶ-2107» -ը. տուժածներին տեղափոխել են հիվանդանոց

Սառնաղբյուրի մոտ իրար են բախվել «Օպելն» ու «ՎԱԶ-2107» -ը. տուժածներին տեղափոխել են հիվանդանոց

Հոկտեմբերի 21-ին` ժամը 10.18-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին` Սառնաղբյուր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Գյումրի-Երևան հատվածի 37-րդ կմ-ում բախվել են «Օպել» մակնիշի 30 OS 706 պ/հ (վարորդ` Հ. Մ., ծնվ. 1974 թ.) և «ՎԱԶ-2107» մակնիշի 34 US 926 պ/հ (վարորդ` Է. Հ., ծնվ. 1957 թ.) ավտոմեքենաները, ինչից «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հանդամասում:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ՀՓՋ-ի հրամանատար փ/ծ փոխգնդապետ Այվազյանը «Օպել» մակնիշի ավտոմեքենայից դուրս է բերել ուղևորներ Է. Ս.-ին (ծնվ. 1990 թ.), Ա. Ս.-ին (ծնվ. 1947 թ.) և Մ. Ս.-ին (ծնվ. 1949 թ.), հոսանքազրկել ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:

 

Ուղևորներ Մ. Ս.-ն և Է. Ս.-ն տեղափոխվել են Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: