|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Նոյեմբերի 13-ին` ժամը 08.55-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու թիվ 107 շենքի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶ-3110» մակնիշի 34 PQ 527 պետհամարանիշով և «ՎԱԶ-2105» մակնիշի 19 ՏՏ 990 պետհամարանիշով ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Ց. Ս.-ը (ծնվ. 1985 թ.), Դ. Ս.-ը (ծնվ. 1989 թ.) և Ա. Շ.-ը (ծնվ. 1976 թ.) տեղափոխվել են Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է: