|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Երեւանում, այսօր՝ հունիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 16:30-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Հրազդան կիրճում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ՝ ձորում՝ անանցանելի վայրում տղամարդու դի կա:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, փրկարարները մեծ դժվարությամբ դին տեղափոխեցին անվտանգ վայր և այս պահին էլ տեղում աշխատում է դատական բժիշկը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Քննիչի որոշմամբ էլ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: