|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Նոյեմբերի 6-ին` ժամը 07.24-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա մեկ տուժած, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ջոկատը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 41 AA 400 պետհամարանիշի (վարորդ Ա. Ա. ծնվ. 1981 թ.) և «ԳԱԶ-53» մակնիշի 266 LS 68 պետհամարանիշի (վարորդ Ա. Ս.) ավտոմեքենաները: Ա. Ա.-ը և ուղևոր Գ. Ի.-ը (ծնվ. 1954 թ.) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները հոսանքնազրկել են «Օպել» մակնիշի ավտոմեքենան: