կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-22 11:01
Հասարակություն

Դիլիջանի մոտ «Ֆոլկսվագենը» գլորվել է ձորը. տուժածներին տեղափոխել են հիվանդանոց

Դիլիջանի մոտ «Ֆոլկսվագենը» գլորվել է ձորը. տուժածներին տեղափոխել են հիվանդանոց

Հոկտեմբերի 22-ին` ժամը 00.50-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Բեսթ Վեսթերն Փարադայզ» հյուրանոցի մոտակայքում ավտոմեքենան գլորվել է ձորը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածում (91-րդ կմ) «Ֆոլկսվագեն» մակնիշի 33 OR 857 պ/հ ավտոմեքենան (վարորդ Գ. Պ., ծնվ. 1979 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 20 մ):

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով վարորդը և ուղևոր Ա. Գ-ն (ծնվ. 1971 թ.) տեղափոխվել են Դիլիջան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան: