|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Տավուշի մարզում, սեպտեմբերի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 18:50-ի սահմաններում Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի «Քամոտ Ղաշ» սարալանջի հատվածում ՍAZ 469 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 160 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորակում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 51-ամյա Ալբերտ Աղաջանյանը դուրս է նետվել մեքենայի սրահից և տեղում մահացել, իսկ 46-ամյա Աշոտ Քոսակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Բերդի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը: