|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը միայն մեկ ամսում՝ 2014 թվականի փետրվարին, ՀՀ Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի (Շմայս) դեմ ընդհանուր հաշվով 500 հազար դրամ տուգանքի վճարման կարգադրություն է ներկայացրել դատարան: Ամեն անգամ վճարման կարգադյաւթյունը դատարան ներկայացնելուց ու դատավորի կողմից բավարարվելուց հետո Առաքել Մովսիսյանը վճարել է պահանջվող տուգանքը:
Նշենք, որ տուգանքներից մեկի չափը 250 հազար դրամ է։ Նման մեծ չափի տուգանք հիմնականում նախատեսված է այն դեպքերում, երբ վարորդը ավտոմքենան վարել է հարբած վիճակում կամ էլ արագության թույլատրելի սահմանը գերազանցել է 50 կմ/ժ և ավել: Առավել հավանական է, որ տուգանքները արձանագրվել են արագաչափերի կողմից: Դժվար թե ճանապարհային ոստիկանները համարձակվեին ՀՀԿ-ական պատգամավորի ավտոմեքենան կանգնեցնել ու տեղում 250 հազար դրամով տուգանել; Առավել ևս, որ սույն պատգամավորն ինքն էլ է խոստովանում, որ բռնաբարության հանդեպ թուլություն ունի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։