|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Այսօր ԱԺ-ում ավարտվեց ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որի ժամանակ քննվում էր մի խումբ լրագրողների դիմումն ընդդեմ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս):
Էթիկայի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ, քննվող գործի հետ կապված, դեռ ոչ մի որոշում չեն կայացրել, քանի որ իրենք դեռ պետք է լսեն բոլոր կողմերին: Սակայն ավելի վաղ նշել էինք, որ Առաքել Մովսիսյանը չէր ներկայացել հանձնաժողովի նիստին: Հովհաննես Սահակյանը հայտնեց, որ Առաքել Մովսիսյանը արտերկրում է, և նրա վերադառնալուց հետո հանձնաժողովը կլսի նաև նրան: Սահակյանը գործի վերաբերյալ հրաժարվեց կարծիք հայտնել:
Իսկ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Առաջին անգամ չէ, որ գործող իշխանության ներկայացուցիչների կողմից ԱԺ դահլիճում անհարկի արտահայտություններ են հնչում: Եթե պատգամավորը, նախարարը չի կարողանում իրեն դրսևորել որպես պետական պաշտոնյա, բնականաբար, պետք է դրան գնահատական տրվի, իսկ էթիկայի հանձնաժողովն էլ, բացի գնահատականներ տալուց, ցավոք, այլ լիազորություններով օժտված չէ»: