|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ժողովուրդ»-ը գրում է․ «Հայաստանում բենզինի գինը շարունակում է բարձրանալ: Այս մասին են վկայում նաև պաշտոնական տվյալները: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ այս տարվա մայիսին, ապրիլի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 2.7 և դիզելային վառելիքի՝ 3.1 տոկոս գնաճ:
Ի դեպ, այսօր մեկ լիտր ռեգուլյար տեսակի բենզինը հանրապետության բենզալցակայաններում վաճառվում է 430 դրամով, իսկ պրեմիումը՝ 450 դրամով: Մինչդեռ ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը ապրիլին ունեցել է 410 դրամ արժեք: Այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում այն թանկացել է 20 դրամով:
Նկատենք, որ միայն դիզելային վառելիքը այս մայիսին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, թանկացել է 1.9 տոկոսով: Մյուս կողմից՝ դիզելային վառելիքի այս թանկացումը բացասաբար կանդրադառնա գյուղատնտեսության վրա, քանի որ, ինչպես հայտնի է, այն ավելի շատ կիրառվում է հողագործական աշխատանքների ժամանակ»։
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: