Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերաքննիչ քրեական դատարանը նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ «Շմայսի» որդու՝ Դավիթ Մովսիսյանի խափանման միջոցն անփոփոխ է թողել. Դավիթ Մովսիսյանը կմնա ազատության մեջ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին, հայտնեց Դավիթ Մովսիսյանի փաստաբան Գոռ Գեւորգյանը։
«Երկու օր առաջ Վերաքննիչ դատարանում եղել է իր պաշտպանյալի գործով Դատախազության բողոքի քննությունը, եւ դատարանն անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի որոշումը: Դատարանն այսօր շարունակել էր նիստը. րոպեներ առաջ տեղեկացա, որ կայացրել է որոշում, որով անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ մերժելով դատախազության բողոքը: Դավիթ Մովսիսյանը կշարունակի մնալ ազատության մեջ, կշարունակի իր զինվորական ծառայությունը, իսկ մենք պետք է հպարտանանք, քանի որ, ի վերջո, արդարությունը վերականգնվեց: Եվս մեկ զինվորով կավելանա մեր բանակը, մեր դիրքերն ամուր կմնան, քանի որ Դավիթ Մովսիսյանն Առաքել Մովսիսյանի որդին է, պինդ տղա է ու պիտի ծառայի Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց փաստաբանը։
Գոռ Գեւորգյանը հավելեց, որ այսօր Առաքել Մովսիսյանի ծննդյան օրն է. «Սրտանց շնորհավորում եմ, ու նաեւ արդարադատության դրսեւորման այդ յուրօրինակ ձեւով ՝փոքր նվեր արդարադատության կողմից Առաքել Մովսիսյանին»։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Դավիթ Մովսիսյանը հուլիսի 27-ին կալանքից ազատ է արձակվել։
2020թ. հունվարի 30-ին N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում եւ ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ մահացել է։
Դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել էին Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը: Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Դավիթ Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։