կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-26 16:49
Տարածաշրջան

Թուրքիան մտադիր է ռազմական բազաներ հիմնել Իրաքում

Թուրքիան մտադիր է ռազմական բազաներ հիմնել Իրաքում

Թուրքական զինուժը մտադիր է նոր ռազմական գործողության շրջանակում առաջ շարժվել մինչև 60 կմ խորությամբ Իրաքի տարածք. ապրիլի 26-ին գրում է Star թերթը։

Նշվում է, որ Թուրքիայի զինված ուժերի հիմնական առաջադրանքները կատարելուց հետո նրանք չեն ծրագրում ամբողջությամբ լքել Իրաքի հյուսիսը, Անկարան նախատեսում է այնտեղ ժամանակավոր բազաներ տեղակայել՝ վերահսկելու տարածքը մինչև սպառնալիքների վերջնական անհետացումը։

Թուրքիայի զինված ուժերը մտադիր են «ազատել երկրի տարածքը միայն սպառնալիքները չեզոքացնելու բոլոր առաջադրանքները կատարելուց հետո»։

Նշենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ռազմական գործողություն է սկսել Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ, որի բազաները գտնվում են Հյուսիսային Իրաքում։ Դրանում ներգրավվել են հատուկ ուժեր և օդուժ։

Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ թուրքական գործողությունը վտանգ է ներկայացնում երկրի անվտանգության ու ինքնիշխանության համար, մինչդեռ Թուրքիան հայտարարում է իր սահմանների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտության մասին։