կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-31 17:21
Տարածաշրջան

Թուրքիան մտադիր է ԱԹՍ-ների բազա հիմնել Հյուսիսային Կիպրոսում

Թուրքիան մտադիր է ԱԹՍ-ների բազա հիմնել Հյուսիսային Կիպրոսում

Թուրքական իշխանություններն աշխատում են Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունում լքված ռազմական օդանավակայանը վերածել անօդաչու թռչող սարքերի ավիաբազայի. հայտնում է CNNTürk- ը:

Հոդվածում նշվում է, որ կիպրոսցի թուրքերի օդանավակայանը լքվել է կղզու բաժանումից անմիջապես հետո՝ 1974 թ.-ին:

Բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 20-ին՝ այսպես կոչված «Կիպրոսի խաղաղապահ գործողության» 47-րդ տարելիցին:

Գեչիտqալե օդանավակայանը անօդաչու թռչող սարքերի ավիաբազա դարձնելու որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Թուրքիան և Լիբիան 2019 թվականին երկու երկրների ծովային սահմանը վերանայելու մասին ծովային համաձայնագիր ստորագրեցին. նշում է CNNTürk- ը:

Նշենք, որ Թուրքիայի հարավում գտնվող Մուղլա նահանգում գտնվող Դալաման ավիաբազան օգտագործվել է անօդաչու թռչող սարքեր գործարկելու համար, մինչդեռ Գեչիտքալեն ծառայում էր որպես ժամանակավոր վայրէջքի բազա:

Հուլիսին բացվելուց հետո ավիաբազան կկիրառվի ինչպես զինված, այնպես էլ անզեն ԱԹՍ-ների համար՝ նորոգման կենտրոններով, զենքի և զինամթերքի պահեստներով, որոնք մշտապես կտեղակայվեն այնտեղ: Եթե վերանորոգումն ավարտվի, բազան կկարողանա F-16 ընդունել։