կարևոր
3001 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-21 16:23
Քաղաքական

Հայկական կողմը մտադիր է Թավրիզում հյուպատոսություն հիմնել․ Արարատ Միրզոյան

Հայկական կողմը մտադիր է Թավրիզում հյուպատոսություն հիմնել․ Արարատ Միրզոյան

Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում են Հայաստանի և Իրանի Արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Բացվեց Իրանի հյուպատոսությունը։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշեց, որ ուրախ է ողջունել բարեկամ և հարևան Իրանի պատվիրակությանը։

«Այսօր նշանակալից օր է հայ-իրանական բազմադարյա և բարիդրացիական հարաբերությունների պատմության մեջ։ Վստահաբար կարող եմ նշել, որ Իրանի գլխովր հյուպատոսության հիմնումն ու արդյունավետ գործունեությունը նոր որակ կհաղորդեն երկու երկրների առանձնահատուկ հարաբերություններին, կնպաստեն հայ-իրանական կապերի զարգացմանը։

Հատկանշական է, որ այս կարևոր միջոցառումը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարում։

Անցած 30 տարիներին մեր անցած ուղին նշանավորվել է ռազավարական բնույթ ունեցող հարաբերությունները, եղբայրության և սերտ գործընկերության ոգով զարգացնելու մեր անկեղծ մղումով»,-ասաց նա։

Արարատ Միրզոյանը նշեց, որ Հայաստանում բարձր են գնահատում Իրանի հյուպաստոսության բացումը Հայաստանի ողնաշարը համարվող Սյունիքում։

«Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի մտադրությունը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ»,-նշեց ՀՀ ԱԳ նախարարը։