Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նայելով մինչ օրս մեզ հետ տեղի ունեցածին՝ սա այնքան էլ զարմանալի չէ: Մյուս կողմից` եթե դեռ զարմանում ենք, ուրեմն սա բոլորիս ամոթն է: Թուրքիայի ամոթն է:
Այս ամենով հանդերձ` մեր մակարդակը պահելու համար պայքար է պետք: Որբանոցի ոչնչացումը ոճրագործություն է: Կյանքը, ապրելու իրավունքը սպանեցին: Իր ժողովրդավարությամբ և օրենքով է պարծենում պետությունը:
Հիմա թող դիտեն ոչնչացումը: Որբանոցի համար մեր պայքարը երկար տարիներ շարունակվում է: Փաստորեն, ոչ մի նշանակություն չի ունեցել: Ես գիտեմ, որ չարության դեմ բարություն պետք է ցուցաբերենք, դա կլինի պատվավոր…Սակայն գիտեմ նաև, թե պատվավոր մնալն ինչքան թանկ է արժենում: 1915-ը ժխտեցին, որբանոցը քանդում են 2015-ին, դե, թող սա էլ ժխտեն: Այդքան հիշատակ, այդքան երեխայի աշխատանք կա այնտեղ:
Բացարձակապես խիղճ չկա՞: Ետ կանգնելու ընկալում չկա՞: Աշխատանքի նկատմամբ հարգանք չկա՞: Այս անարդարությունը կանգնեցնելու համար հնարավոր չէ՞, արդյոք, քաղաքացիական իրավունքով ինչ-որ մեկին հասնել, թե՞ իրազեկման համար հարկավոր է հեռախոս, հաղորդակցման հատուկ միջոց: Մարդկությանը անվայել իրավիճակ է սա: Այն, որ մահամերձներին հարցնում են իրենց վերջին ցանկության մասին…Ամուսնուս ամենամեծ և գլխավոր երազանքներից մեկն էր որբանոց «Արմեն»-ի կանգուն մնալը…Հիմա, ցավով եմ դիտում դրա ոչնչացումը:
Ռաքել Դինք
Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի