|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է տարբեր բուհերի ուսանողների հետ, որոնք կամավորական սկզբունքով կաշխատեն Համահայկական խաղերի ընթացքում: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Անանյանը, ով կոորդինացնելու է կամավորների հետ տարվող աշխատանքները:
Կոմիտեի նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին և նշել, որ կամավորական աշխատանքը գնահատելի և շնորհակալ գործ է: Ի. Զաքարյանն ասել է, որ կամավորները խաղերի մասնակիցներին կդիմավորեն սահմանների մոտ և օդանավակայանում ու խաղերի ողջ ընթացքում կլինեն նրանց հետ:
Օդանավակայանում կգործի կանաչ գոտի անցման ուղին, ինչպես օլիմպիական խաղերի ընթացքում: Կամավորները կաշխատեն նաև խաղերի բացման տոնակատարության ժամանակ: Նրանք մասնակից քաղաքների անվանումները կրող ցուցանակներով կառաջնորդեն շքերթին մասնակցող քաղաքների պատվիրակություններին:
Հանդիպմանը մասնակցած երիտասարդները նշել են, որ մեծ հաճույքով են համագործակցում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հետ, քանի որ այդ խաղերը Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնության լավագուն դրսևորումներից են և միմյանց ճանաչելու ու նոր ընկերներ ձեռք բերելու լավագույն հնարավորություն: