Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Արմավիրի մարզում քարոզարշավ էր իրականացնում ՀՀԿ-ն: Հանդիպումը բնակչության հետ անցնում է փակ դահլիճային ձևաչափով:
Ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա ընդգծեց, որ սոցիալական հարցերը շատ կարևոր են, դրանց մեծ ուշադրություն են դարձնելու:
«Մենք որևիցե բան, որի տակից չենք կարողանալու դուրս գալ, չենք ասելու: Մենք արհեստական որևէ մեկի ականջը շոյելու խնդիր չենք դնելու, պոպուլիստական բաներ չենք ասելու, որպեսզի ապագայում չասեն` բա դուք նման բան եք արել ու չեք արել»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Բնակիչներից մեկը հարցրեց, թե արդյո՞ք հնարավոր կլինի մոտ ապագայում առանց կանխավճարի բնակարան ձեռք բերել հիփոթեքով: Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ առանց կանխավճարի բնակարան հիփոթեքով ձեռք բերելու խնդիրը կապված է ոչ այնքան բանկային համակարգի հետ, որքան նրա հետ, թե քաղաքացին ու սեփականատերը ինչպես են իրար հետ պայմանավորվում:
«Ընդհանրապես` մենք խնդիր ունենք բանկային համակարգում` բարձր տոկոսադրույքների հետ կապված: Մենք այսօր սկսել ենք բանկային համակարգի ղեկավարության, ԿԲ ղեկավարության հետ քննարկել դա: Այսօր էլ կան դեպքեր, երբ բնակարան վաճառողը առանց կանխավճարի վաճառում է այն: Դուք հետաքրքրվեք, նման ծառայություն այսօր շուկայում կա»,- ասաց Կարեն Կարապետյանը: