Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2013 թվականի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ազատ ոճային Դավիթ Սաֆարյանը հնարավարություն ունի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու:
Սերբիայի վարկանիշային մրցաշարի եզրափակիչ հասած և ուղեգիր նվաճած ուկրաինացի Անդրեյ Կվյատկովսկու դոպինգ-թեստը դրական արդյունք է տվել, ինչի հետևանքով մարզիկը որակազրկվել է. հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Սերբիայում կայացած վարկանիշային մրցաշարում Սաֆարյանը ուղեգիր նվաճելուն շատ մոտ էր, սակայն աշխարհի նախկին չեմպիոնը կիսաեզրափակիչ փուլում պարտվեց Լեհաստանի ներկայացուցիչ Մոհամեդմուրադ Հաջիևին և զրկվեց ուղեգրից: Մրցաշարի մյուս կիսաեզրափակիչում հանդիպել էին վրացի Զուրաբի Յակուբուշվիլին և ուկրաինացի Անդրեյ Կվյատկովսկին, վերջինս հաղթել էր վրացի ըմբիշին և մտել եզրափակիչ` ապահովելով Ռիո-2016-ի ուղեգիր: Քանի որ հաջորդ վարկանիշային մրցաշարում վրացի ըմբիշին հաջողվել էր ուղեգիր ձեռք բերել, Ըմբշամարտի համաշխարհային (UWW) միությունը գործկոմի նիստում կքննարկի որակազրկված մարզիկի ուղեգիրը Դավիթ Սաֆարյանին տրամադրելու հարցը:
Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանիշային բոլոր մրցաշարերն ավարտվել են:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ունի Ռիոյի խաղերի 3 ուղեգիր, որոնք նվաճել են 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը, 97 կգ քաշային Գեորգի Կետոևը և 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն: