|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Թուրքիայի Բուրսա քաղաքի Գյուրսու շրջանում ոստիկանի կողմից գլխին արձակված կրակոցի հետևանքով հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել է քաղաքապետ Ջունեյթ Յըլդըզը:
Ըստ Sabah-ի՝ դեպքը տեղի է ունեցել մայիսի 20-ին: Զինված անձը, ով, ենթադրվում է, քաղաքապետարանի ոստիկաններից է, մտել է քաղաքապետի գրասենյակ և կրակել Ջունեյթ Յըլդըզի ուղղությամբ: Բացի քաղաքապետից, ծանր վիրավորվել է նրա՝ նախկին սերժանտ թիկնապահը:
Հանցագործը փախուստի է դիմել: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում: