|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Առևանգության, բռնաբարության, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու և առանձնապես խոշոր չափի գույք հափշտակելու մեջ մեղադրվող` ոստիկանության նախկին աշխատակից Էդգար Վարագյանն այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հանդես չեկավ ճառով: Բանն այն է, որ այսօրվա դատական նիստին վատառողջ լինելու պատճառով չէր ներկայացել նրա պաշտպան Արայիկ Ալվանդյանը:
Թեև մեղադրող դատախազ Գևորգյանը հայտնեց, որ պաշտպանն արդեն ասել է իր պաշտպանական ճառը, և որ Վարագյանը կարող է առանց նրա էլ խոսել, դատավոր Մեսրոպ Մակյանը որոշում կայացրեց հետաձգել նիստը: Դատավորի խոսքով` Վարագյանի ճառից հետո հնարավոր է` կողմերը հանդես գան ռեպլիկներով, իսկ Ալվանդյանի բացակայության պարագայում կխախտվեն ամբաստանյալի իրավունքները:
Այսպիսով` դատարանը որոշում կայացրեց հետաձգել դատական նիստը և հաջորդը նշանակել նոյեմբերի 7-ին:
Գործով տուժող Քարոլին Բաղումյանը հայտարարեց, որ այդ օրն ինքն աշխատանքի է և դատարանը կարող է առանց իր մասնակցության լսել ամբաստանյալին, սակայն Վարագյանը հայտարարեց, որ կցանկանար, որ «տուժող կոչեցյալը» ներկա լիներ և լսեր իր ճառը: Դատավորը նշեց, որ այդ հարցը կքննարկվի հաջորդ դատական նիստում: