Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հակոբ Նարկիլեճյանը զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական դեղագործ ծառայել: 1915 թ. ապրիլի 11-13 (24-26)-ի ընթացքում, լինելով զինվորական ծառայության մեջ, բանտարկվել է Պոլսի կենտրոնական բանտում: Թուրք ոստիկանը նրան Պոլսի Հայտար փաշայի Ա. սպասասրահից արտաքնոց տանելով որպես նվաստացում պոկել է նրա զինվորական համազգեստի նշանները: Այնուհետև՝ աքսորվել է Չանղըրը: Եղել է Չանղըրըից ազատված 5 հոգանոց առաջին խմբի կազմում:
Ծնվել է մոտ 1880 թ.:
1900 թ. ավարտել է Կոստանդնուպոլսի Կալաթասերայի «Մեքթեբ-ի Սուլթանիե» բարձրագույն վարժարանը:
1904 թ. ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան դեղագործարան վարժարանը և դեղագործ աշխատել:
Կ. Պոլսի Օսմանբեյ թաղամասում (Շիշլիի մոտ) ունեցել է սեփական դեղատուն և պատրաստել «Fitinli Maksut Surubu», «Terpestezin Ampulleri» դեղերը:
1914 թ. Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական դեղագործ ծառայել:
1915 թ. ապրիլի 11-13 (24-26)-ի ընթացքում, լինելով զինվորական ծառայության մեջ, բանտարկվել է Կ. Պոլսի կենտրոնական բանտում:
Թուրք ոստիկանը նրան Կ. Պոլսի Հայտար փաշայի Ա. սպասասրահից արտաքնոց տանելով որպես նվաստացում պոկել է նրա զինվորական համազգեստի նշանները: Այնուհետև, աքսորվել է Չանղըրը:
Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա:
Եղել է Չանղըրըից ազատված 5 հոգանոց առաջին խմբի կազմում:
Մեծ Եղեռնից հետո վերապրել է:
1949-51 թթ. եղել է սբ. Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի անդամ:
Մինասյան Հ., Օսմանյան կայսրությունում, Թուրքիայի Հանրապետությունում և հարակից տարածքներում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ: Համառոտ կենսագրական բառարան, Երևան, 2014, 519 էջ, էջ 252–253: