|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ ոստիկանության նախկին աշխատակիցը բնակարանային գողություն կատարելու համար առանձնակի դաժանությամբ սպանել է երկու տարեց կնոջ։ Սպանված կանանցից մեկի հարազատը մեզ պատմեց, որ նախկին ոստիկանի անունը Գարիկ է, ով այս պահին գտնվում է կալանավայրում։ Սպանությունների մեջ մեղադրվող նախկին ոստիկանը երկու կանանց էլ սպանել է նույն եղանակով, նախ ֆիզիկական ցավ է պատճառել՝ պոկել է մազերը, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, ապա իմանալով ոսկու եւ գումարի տեղը՝ շուրջ 30 դանակի հարվածներով սպանել է նրանց։
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն «Իշխանություն» լրատվականին ասաց, որ Սպանության և ավազակության դեպքերի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված 2 քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում:
Նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի սպանության և ավազակության հոդվածներով (2 դրվագ): Վերջինս կալանավորվել է:
Այս պատմությունը հերթական անգամ ցույց է տալիս Հայաստանի իրավապահ մարմինների անգործությունը։ Սպանություն կատարած անձը տեւական ժամանակ ազատ շրջել է, ապա նույն եղանակով կրկին սպանել է մեկ այլ քաղաքացու։ Երկու դեպքն էլ տեղի է ունեցել նախընտրական շրջանում, երբ իրավապահները առանձնապես ծանր հանցագործությունները բացահայտելու փոխարեն զբաղված էին ընդդիմադիրներին հետապնդելով։