Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վլադիմիր Խ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր և մյուսների վերաբերյալ նախկինում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում փողոցից ոստիկանները բռնի ուժով իրեն տարել են ոստիկանության բաժին, որտեղ բաժնի աշխատակիցներից մեկը ափիոն տեսակի թմրամիջոց է գցել գրպանը: Դրանից հետո հրավիրված ընթերակաների ներկայությամբ ոստիկանության աշխատակիցները կազմել են արձանագրություն, թե, իբր, խոշոր չափերով ափիոն տեսակի թմրամիջոց են հայտնաբերել իր գրպանից:
Այնուհետև նույն բաժնի պաշտոնատար անձինք բռնություն են գործադրել իր նկատմամբ և սպառնալիքներ տվել՝ ստիպելով խոստովանել, թե, իբր, անձամբ իրացրել է խոշոր չափերով թմրամիջոց և տեղյակ է իր հետ նույն գործով անցնող անձանց կողմից թմրամիջոցների իրացման մանրամասների մասին:
Բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, հետաքննություն կատարող անձանց կողմից բռնությամբ զուգորդված ցուցմունք տալուն հարկադրելու և խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 341-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: