| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այն ծնողները, ովքեր Վերջին զանգի օրը մեքենայի ղեկը կվստահեն շրջանավարտներին, կպատժվեն օրենքով: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:
«Ներողամտություն չի լինելու, որովհետև նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ մեր խստապահանջության արդյունքում կարողացանք օրն ավարտել առանց միջադեպերի»,- ասաց նա:
Սարգսյանը խորհուրդ տվեց վարորդներին` ուշադիր լիենել հատկապես դպրոցամերձ շրջաններում: Ոստիկանությունը Վերջին զանգի օրը հիմնական ուժերն ու միջոցները կենտրոնացնելու է ավագ դպրոցների մոտակայքում: «Փորձելու ենք այդ օրն ամեն ինչ անել, որպեսզի ոչ մի շրջանավարտ միջադեպի մասնակից չդառնա»,- ասաց նա և հավելեց, որ ոստիկանության հսկողությունը կտևի մոտ մեկ ամիս՝ մինչև քննական շրջանի ավարտը:
Դիտարկմանը, թե նա այդ օրը ստիպված չի՞ լինելու հեռախոսն անջատել, որպեսզի միջնորդություններ չլինեն, ոստիկանության պաշտոնյան պատասխանեց. «Թող ներող լինեն իմ բոլոր ընկերները, հարազատները, ես չեմ միջնորդելու երեխաներին պատասխանատվությունից ազատելու հարցում: Ես տասնյակ դպրոցներում հանդիպել եմ աշակերտների հետ և նրանց հայտնել իմ խստապահանջության մասին: Ես չեմ պատրաստվում այդքանից հետո որևէ մեկի միջննորդությունը կատարել»:
Սարգսյանի խոսքով՝ մեկ անգամ վարորդական իրավունք չունեցող անձին ղեկ վստահելը ծնողի համար կարժենա 30 հազար դրամ: