|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Նոր տարվա շեմին գնային անակնկալները շարունակվում են: Ընդհանրապես` 2015-ի Ամանորը հավակնում է դառնալ ամենաթանկարժեքը 35 տոկոս աղքատություն ունեցող Հայաստանի համար:
Ռեկորդային գնով` 12.000 դրամ 1կգ-ի համար, ընկույզին հաջորդում են գերթանկարժեք մրգերը: Ամանորի շեմին մոտավորապես 6 անգամ ավելացել է խնձորի, տանձի, սերկևիլի ներկրումը: Գնային փոփոխությունը` թանկացումը, այս մրգատեսակների դեպքում կազմել է մոտավորապես 100 դրամ, իսկ ահա ներկրված ծիրանի, կեռասի, դեղձի, բալի և սալորի ներկրման ծավալը թեև չնչին է ավելացել, բայց փոխարենը ուղիղ 20 անգամ ավելացել է դրանց մաքսային արժեքը:
Ինքներդ հաշվեք: Նախորդ տարի այդ մրգերի ներկրման ծավալը կազմել է 233 տոննա՝ 222 հազար դոլար մաքսային արժեքով, իսկ այս տարի` 247 տոննա` 4.5 միլիոն դոլար մաքսային արժեքով: Ստացվում է, որ այս մրգատեսակների միջին գինը 1կգ-ի համար կազմում է ավելի քան 7000 դրամ, և շուկայում նոր տարվա շեմին ներկրված ծիրանի, բալի ու կեռասի 1կգ-ի գինը, ամենայն հավանականությամբ, կհատի 10.000 դրամի սահմանը: