Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2016-05-05 18:05
Հասարակություն

Չեմ կարծում, որ տնօրեններն այդքան անզոր են. ճոխ Վերջին զանգին պետք է վերջ տրվի

Չեմ կարծում, որ տնօրեններն այդքան անզոր են. ճոխ Վերջին զանգին պետք է վերջ տրվի

Հանրակրթության վարչությունը Վերջին զանգի և ավարտական երեկոյի հետ կապված դրամահավաքի վերաբերյալ դեռ ոչ մի բողոք չի ստացել: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում նշեց ԿԳՆ Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Ըստ նրա` Վերջին զանգի օրերը երբ մոտենան, կլինեն զանգեր, բայց այս պահին որևէ բողոք չկա:

«Ես հենց հիմա մի տնօրենի հետ եմ խոսում, որը հայտնվել է մի անելանելի իրավիճակում, քանի որ աշակերտներն ասում են, թե ցանկանում են Վերջին զանգը նշել իրենց ուզածին պես: Աշակերտներն ասել են, որ բեմն ուզում են ճոխ ձևավորել, հրավիրել տեսանկարահանող, որը նաև վերևից` կռունկով նկարահանում իրականացնի և այլն… Ուռճացվում է ամեն ինչ, կարելի է Վերջին զանգ նշել, բայց ավելի համեստ, որ ոչ մի աշակերտ իրեն վատ չզգա հետո, ու ոչ մի ծնող սոցիալական խնդրի առջև չկանգնի»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ իրենք ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հանձնարարությամբ շրջաբերական են պատրաստում, որպեսզի ուղարկեն տնօրեններին: «Չեմ կարծում, որ տնօրեններն այդքան անզոր են, նրանք, համենայն դեպս, պետք է արգելեն բոլոր ճոխությունները»,- ասաց Հովհաննիսյանը: