| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
Տեղեկացրել էինք, որ այսօր ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը մասնակցեց Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի դպրոցի շրջանավարտների Վերջին զանգի արարողությանը:
Տոնական արարողությունը սկսվեց` զոհված զինծառայողների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով: Նախարարն այնուհետև նշեց, որ ուզում էր այդ դպրոցն այցելել, քանի որ մեր երկրի հենքն ու ուժը մեր ժողովուրդն է, և եթե մեր գյուղերում ու համայնքներում կարողանում ենք նման գեղեցիկ պատկեր ստանալ, նշանակում է՝ պետք է ունենանք ապագա կերտելու իրավունք։
«Դուք կյանք եք մտնում և երկար ճանապարհ ունեք գնալու, և այդ ճանապարհի ընթացքում կլինեն հաջողություններ և անհաջողություններ։ Երբեք չի լինում, որ կյանքը լինի միշտ հաջող կամ միշտ անհաջող։ Պետք է ձեր սխալից չվախենաք և առաջ գնաք՝ միշտ հիշելով, որ յուրաքանչյուր քայլից հետո պետք է հարցնել՝ ինչո՞ւ, ինչո՞ւ եք այդ քայլն անում, ինչո՞ւ եք այդ ճանապարհը ընտրել։ Թուրքիզմի հիմնադիր Զիա Գեոքալփը ասում էր՝ թե Թուրքիան պետք է փրկի թուրք երիտասարդը, իսկ հարցին, թե ինչպիսի՞ն պետք լինի թուրք երիտասարդը, պատասխանում էր` ամենաառաջավոր, եվրոպական կրթություն ստացած, բայց նրա սրտում պետք է բաբախի բարբարոս, քոչվոր մեր նախնիների սիրտը։ Մենք էլ հիմա վստահ պետք է ասենք, որ մեզ պետք է փրկի հայ երիտասարդը, որը պետք է ունենա ամենաբարձր կրթությունը, բայց մեր սրտում պետք է բաբախի մեր 5000 տարվա քաղաքակրթությունը»,- ասաց նախարարը` շրջանավարտներին հաջողություն մաղթելով:
Իսկ թե ինչպես էին պատրաստվել Վերջին զանգի արարողությանը շրջանավարտները, դիտեք տեսանյութում: