կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-20 09:50
Քաղաքական

Առաջիկայում Հայաստանի և Վրաստանի վարչապետերը կայցելեն Ջավախք. «Հրապարակ»

Առաջիկայում Հայաստանի և Վրաստանի վարչապետերը կայցելեն Ջավախք. «Հրապարակ»

«Կիրակի օրը վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի, Վրաստանում ծնված Աժ պատգամավոր Վարդան Այվազյանի հետ մեկնել էր Վրաստան: Մեզ հաջողվեց պարզել, որ մեկօրյա այցը նախապես պլանավորված էր, նրանք Վրաստան էին այցելել կիրակի՝ փորձելով համատեղել հաճելին օգտակարի հետ: Բացի աշխատանքային հարցերից, ձեռքի հետ էլ օգտվել են «վրացական վայելքներից»:

 

Վրաստանում նրանց դիմավորել և ճանապարհել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ում հետ Աբրահամյանը անձնական լավ հարաբերություններ ունի: Ասում են, թե Հայաստանի վարչապետին մի լավ պատիվ են տվել այնտեղ, դե, Արգամիչը ևս առատաձեռն է եղել վրաց գործընկերոջ Հայաստան այցի ժամանակ: Մեր տեղեկություններով, երկու վարչապետերը քննարկել են Բագրատաշենի «Բարեկամություն» կամրջի շինարարական աշխատանքներն արագացնելու, առևտրատնտեսական կապերն աշխուժացնելու հարցերը: Որոշել են հաճախակի հանդիպել, իսկ առաջիկայում նախատեսված է երկու վարչապետերի այցը Ջավախք՝ տեղում ծանոթանալու այնտեղ առկա խնդիրներին: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ նաև, որ Հայաստանի վարչապետի Վրաստան այցին որևէ կերպ չի մասնակցել այնտեղ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ծանրամարտի աշխարհի չեմպիոն Յուրի Վարդանյանը, դե, նա և վարչապետը հին ոխերիմներ են: Հնարավոր է նաև, որ Արգամիչը ցանկություն չունենար «լեգենդին» տեսնելու, որպեսզի իր գովքով չստվերեր այցը»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։