|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր վաղ առավոտյան 5-օրյա այցով Վրաստան են ժամանել ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի` Վրաստանի հարցով համազեկուցողներ Մայքլ Աստրուպ Իենսենը եւ Բորիս Ցիլեւիչը: Նրանք օդանավակայանում հայտարարել են, որ իրենց այցի նպատակը Վրաստանում եւ Սամցխե-Ջավախքում տիրող իրավիճակին ծանոթանալն է, նաեւ Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված օրենքների ուսւոմնասիրումը. տեղեկացնում է apsny.ge-ն:
Այսօր երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի, վերաինտեգրման պետնախարար Պաատ Զաքարեիշվիլիի հետ հանդիպումներ են նախատեսված, իսկ վաղը համազեկուցողները կմենկեն Ջավախք, որտեղ հանդիպումներ կունենան Ախալցխայում եւ Ախալքալաքում: Մասնավորապես` Ախալքալաքում համազեկուցողները կզրուցեն Ջավախքում Վրաստանի օմբուդսմենի ներկայացուցիչ Սեդա Մելքումյանի եւ վերաինտեգրման պետնախարարի ներկայացուցիչ Էդուարդ Աղասարյանի հետ:
Աշխատանքային այցի մյուս օրերին դարձյալ հանդիպումներ կլինեն Թբիլիսիում, այդ թվում` Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ: