|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
2012թ-ից սկսած Վրաստանի Հայ Օգնության Միության կողմից իրականացվում է «Ջավախք ճամբար» ծրագիրը՝ ԱՄՆ Արևելյան շրջանի երիտասարդների նախաձեռնությամբ ու մասնակցությամբ ։
Այս տարի ևս «Ջավախք-ճամբար» ծրագիրը կիրականացվի Ախալցխայում, Ախալքալաքում, Նինոծմինդայում և Ծալկայի շրջանի Դարագյուղում ։
Ճամբարը կկազմակերպվի երկու փուլով․
1․Հուլիսի 31—օգոստոսի 5-ը՝ Ախալքալաքում և Ախալցխայում։
2․Օգոստոսի 6 – 12 –ը՝ Նինոծմինդայում և Ծալկայի շրջանի Դարագյուղում։
Ճամբարներում կընդգրկվեն 8-16 տարեկանները։ Ճամբարականների համար նախատեսված է ուսումնադաստիարակչական ու ճանաչողական ծրագիր, հայրենասիրական երգերի, պարերի ուսուցում, մարմնամարզություն և բազմաբնույթ խաղեր։ Ճամբարը կսկսվի ժամը 9։30-ին և կավարտվի՝ 16։30- ին։ Օրվա ընթացքում նախատեսվում է երկուանգամյա սնունդ։ Բոլոր մասնակիցներին կտրվեն ճամբարին բնորոշ տարբերանշանով վերնաշապիկներ և գրենական պիտույքներով թղթապանակներ։ԱՄՆ Արևելյան շրջանից ժամանող խմբապետերին կօգնեն Ջավախքի «Զորի Զորյան» Երիտասարդական միության ու Պատանեկան միության անդամները։