Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ իր` ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո միջազգային երկրներ այցելությունների ժամանակ հստակ սահմանվել է`պետք է ճանաչողական այցերին վերջ դրվեն:
«Նախ ասեմ, որ միջազգային պատվիրակությունների կազմում ես երեք անգամ եմ եղել: Գնացել եմ Ռուսաստան` տասներեք-տասնչորս անդամներով: Մեծամասնությունն այդ կազմում ընդդիմադիր պատգամավորներ են եղել: Երբ փոքր պատվիրակությամբ գնացել ենք Ֆրանսիա, նորից եղել է ընդդիմության ներկայացուցիչ: Հիմա էլ գնալու եմ Կանադա, պատվիրակության անդամները հավասարակշռում են ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև»,- նշեց Սահակյանը:
Դիտարկմանը, թե հատկապես ՀՀԿ խմբակցության կազմից են ընտրվում միջազգային երկրներ ուղեւորվող պատվիրակության անդամները, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Երբ ընտրվեցի ԱԺ նախագահ, հայտարարեցի, որ ճանաչողական այցերն ավարտվելու են, կգնան նրանք, ովքեր հստակ դիրքորոշում ունեն այս կամ այն պետությունում և պատրաստ են հանդիպումներին մասնակցել: Տուրիստական այցելություն որևէ մեկը չի անելու»:
Նա նշեց նաև, որ տարբեր երկրներ գնացող պատվիրակությունների կազմում պետք է այնպիսի մարդիկ լինեն, ովքեր այդ երկրի մասին պատկերացումներ ունեն: «Ցանկանում եմ ճանաչողական այցերին վերջ դնել` խորհրդարանական դիվանագիտությունն ակտիվացնելու համար»,- ասաց ԱԺ նախագահը: