Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Թեւանիկ» բարեգործական խմբի անդամներն այս անգամ առողջապահական ոլորտում համագործակցության պատրաստակամությամբ են այցելել Արցախ:
Ապրիլի 1-ին «Թեւանիկ», «Իրանի հայ բժիշկների միության» անդամները եւ ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամ Ռիտա Մնացականյանը հանդիպել են Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ: Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Արցախի առողջապահության ոլորտի առանձնահատկությունները, որոնք եւ պետք է հիմք հանդիսանան հետագա համագործակցության եւ պարբերական շփումների:
«Քննարկվել են Իրանի հայ բժիշկների մասնագիտական կարողություններն Արցախին ծառայեցնելու հնարավոր տարբերակները եւ մասնագիտական փոխանակման հարցեր»,- ասել է «Թեւանիկ» խմբի պատասխանատու Իվետ Դանիելյանը եւ նշել, որ այս ճանաչողական այցն ունի մեծ ծրագիր դառնալու նախադրյալ:
Իրանից ժամանած բարեգործներն այցելել են Հանրապետական բժշկական կենտրոն, Շուշիի եւ Ասկերանի շրջանային բուժմիավորումներ, որտեղ իրականացրել են փորձնական գործնական աշխատանքներ՝ «Արդյունավետ հաղորդակցության հմտություններն առողջապահական համակարգում» թեմայով՝ առողջապահական ոլորտում աշխատող ավելի քան 50 մասնագետի հետ:Ատամնաբուժական ոլորտի մասնագետներն էլ հանդիպել են «Դենտեքս» եւ «Ձեռք ձեռքի» կազմակերպությունների տնօրենների եւ մասնագետների հետ, որտեղ եւս կատարել են գործնական աշխատանքեր:
Նախարար Բաղրյանը ողջունել է առողջապահական ոլորտի մասնագետների այցն Արցախ եւ վստահություն հայտնել հետագա համատեղ ծրագրերի իրականացման հարցում: