|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Արցախի հանրապետության արտգործնախարարությունը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ճանաչողական հանդիպումը:
Այս մասին ասված է Արցախի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանության տեքստում:
«Դրական ենք գնահատում հուլիսի 11-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ճանաչողական հանդիպումը։ Այն կարևոր է խորհրդակցությունների շարունակականությունը պահպանելու և լիարժեք ձևաչափով բանակցային գործընթացի վերականգնման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու տեսանկյունից»,-ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 11-ին Բրյուսելում հանդիպում էր ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Սա երկու երկրների արտգործնախարարների միջև առաջին հանդիպումն էր` Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո: