|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Այսօր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց իր` նախարարի պաշտոնում վերանշանակման մեկ տարվա գործունեությունը: Ասուլիսը տեղի ունեցավ Կոմիտասի տուն-թանգարանում, և մշակույթի նախարարը նշեց, որ սա պատահական ընտրություն չէր` Կոմիտասի տուն-թանգարանն ընթացիկ տարվա ամենամեծ ձեռքբերումն էր:
Yerkir.am-ը փորձեց պարզել, թե Մնջախաղի և Համազգային թատրոնների շենքերի կառուցման հույս կա՞, արդյոք: Ի պատասխան` նախարարը նշեց, թե` հույս կա, ուղղակի այդ հույսի ժամկետն է անորոշ:
«Երկու թատրոնների շենքերի կառուցումն էլ մեզ համար օրակարգային հարց է, դրանք մշտապես մեր ուշադրության կենտրոնում են, ուղղակի առաջնահերթությունների խնդիր կա: Այսինքն` ինքներդ ասեք` ճի՞շտ չէր, որ առաջինը Կոմիտասի տուն-թանգարանն ունենայինք»,- ասաց նախարարը: