|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի շենքի կառուցման հարցը տարեցտարի ձգձգվում է, բայց թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը հույս ունի, որ շուտով հարցը կլուծվի:
Yerkir.am-ի հետ զրույցում Մկրտչյանը նշեց, որ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի հետ խնդիրը քննարկել էին և որոշել նոյեմբեր ամսին կառավարությունում քննարկման դնել թատրոնի կառուցման հարցը, սակայն կառավարությունը փոխվեց, և հարցի քննարկումը մնաց:
«Կարծում եմ, որ Արմեն Ամիրյանի հետ այդ հարցը կսկսենք և կտանենք դեպի լուծում: Մենք դեռ չենք հանդիպել նրա հետ, դետալային քննարկում չի եղել, բայց շարունակում ենք տարբեր ֆրոնտներում հարցը քննարկել: Կարծում եմ` Արմեն Ամիրյանի կողմից կլինի հետաքրքրվածություն, քանի որ նա մեզ մոտ եղել է տարբեր առիթներով, ներկայացումներ է նայել, և կարծում եմ` քաջատեղյակ է հարցին»,- ասաց Մկրտչյանը:
Նա հույս հայտնեց նաև, որ Ամիրյանի հետ կդնեն Համազգային թատրոնի կառուցման խնդրի վերջակետը: