|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Մարտի 1-ից Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը կվերադառնա իր բնականոն աշխատանքներին:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ այժմ հիմնական աշխատանքներ են տարվում բեմի լուսաձայնային տեխնիկայի, լրացուցիչ ձայնագրող ստուդիայի տեղադրման, ինչպես նաեւ բեմական մեխանիզմների արդիականացման ուղղությամբ:
«Թատրոնի բեմի վերանորոգման աշխատանքներն իրականացնում է ավստրո-գերմանական մի ընկերություն: Մինչեւ թատրոնի շահագործումը` միջանկյալ հանձնում կլինի, որպեսզի վերջնական անգամ լուծվեն խնդիրները»,- ասաց նախարարը` հավելելով, որ թատրոնը վերջին անգամ մասնակիորեն վերանորոգվել էր 2001-2003 թթ.` «Լինս»-ի հիմնադրամի ֆինանսավորման ծրագրի շրջանակում:
Նա տեղեկացրեց, որ արդեն իսկ կա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականը, ըստ որի` 2013-ին սկսվեն մյուս պետական դահլիճների վերանորոգման աշխատանքները նույնպես. «Մասնավորապես` կվերանորոգվեն Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահի, Սունդուկյանի եւ Պարոնյանի անվան թատրոնների դահլիճները»: