կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-15 13:50
Հասարակություն

Խորհրդարանական լսումներում կրկին հնչեց «ո՞ւր է Իշխան Զաքարյանը»` ավանդական դարձած հարցը

Խորհրդարանական լսումներում կրկին հնչեց «ո՞ւր է Իշխան Զաքարյանը»` ավանդական դարձած հարցը

Այսօր` ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ կազմակերպված` «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» թեմայով լսումների ժամանակ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը տեղեկացրեց, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման նպատակով միջազգային կառույցները հատկացրել են 750 միլիոն դրամ:

 

«Առաջիկայում նախատեսվում է ձեռք բերել 500 միլիոն դրամի վարկ Ասիական զարգացման բանկից և 60 միլիոն` Եվրոպական ներդրումային բանկից»,- ասաց նա և հավելեց, որ ևս 550 միլիոն դոլար ներգրավելու համաձայնություն կա:

 

Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը նշեց, որ կառուցվող ճանապարհով հնարավոր կլինի երթևեկել ավելի անվտանգ, ճանապարհը 60 կմ-ով կկրճատվի, ինչը մեծ նշանակություն ունի մեր ազգաբնակչության համար: Նա տեղեկացրեց, որ թեև տեղացող անձրևները շատ հաճախ խանգարում են աշխատանքների ընթացքին, բայց իրենք անում են հնարավորը, որպեսզի շինարարությունը ժամանակին ավարտվի:

 

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կարծիք հայտնեց, որ իշխանությունները ներկայացնում են «գլամուրային կլիպ», որն այնպես է նկարագրում իրավիճակը, որ, կարծես, ոչ մի խնդիր չկա, այնինչ` պատկերը լրիվ այլ է: Նա մեջբերեց Վերահսկիչ պալատի ստուգումները, երբ հետո Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ շինարարության այն ձևը, որն ընտրվել է, խայտառակություն է: «Զարմանում եմ, թե ինչո՞ւ այստեղ չէ Իշխան Զաքարյանը, և նորից նույն հարցն եմ տալիս` ո՞ւր է Իշխան Զաքարյանը: Խնդիրը ոչ թե ամեն ինչ ֆանֆար ներկայացնելն է, այլ հանրությանն իրազեկելը կատարվող աշխատանքների մասին»,- ասաց պատգամավորը: