Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
ԱԺ-ում շարունակվում են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ լսումները:
«Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը հարց ուղղեց ընտանիքի մասին: «Ինչո՞ւ է ընտանիքը բնորոշվել որպես բազմացման հիմք: Ես` որպես հայ մարդ, բազմացման առարկա գիտեմ կովերին, ոչխարներին, հավերին: Հետո այդ բազմացման առարկան խուզում են, մորթում, ծախում: Երբ մենք նայում ենք երեխաների օտարման հեշտացման կարգը, որ ծախենք, այս հարցս տեղին է»,- ասաց նա:
Ս. Գիմիշյանի հաջորդ հարցը վերաբերում էր նույն սեռի անձերի ամուսնությանը. «Սահմանադրությամբ ֆիքսված է՝ կինը, տղամարդը ամուսնանում են: Ձեր նախագիծը որ ընդունվի, երկու տղամարդ որ գան հայկական զագս, ասեն, որ ուզում են ամուսնանալ, մեկն էլ ասի՝ ես ինձ կին եմ զգում, այդ մարդիկ կգրանցվե՞ն, թե՞ ոչ»:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը պատասխանեց, որ կինն ու տղամարդն ունեն ամուսնանալու իրավունք: «Մենք 34 հոդվածում ամրագրել ենք, որ ամուսնական տարիքի մեջ մտնող կինը, տղամարդը, իրենց կամքի ազատ արտահայտմամբ, միմյանց հետ ամուսնանալու, ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ինչո՞ւ է այս հարցը նենգափոխվում: Չպետք է շահարկել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հաջորդ հարցին, ապա Վ. Պողոսյանը նշեց, թե իրենք ընտանիքի «վերարտադրման» ձևակերպմանը ևս կողմնակից են: