| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում քննարկվում է ՎՊ նախագահի թեկնածության հարցը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջադրել է էներգետիկայի նախկին նախարար Լևոն Յոլյանի թեկնածությունը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարց ուղղեց նրան` ասելով, որ ՎՊ նախկին նախագահն իրականում ազատ ու անկաշկանդ չի գործել, իսկ անկախ գործելու առանձին երևույթները կասեցվել են:
«Պատահական չէ, որ տևական ժամանակ այստեղ թևածում էր մեկ հարց`ո՞ւր է Իշխան Զաքարյանը: Նա չէր գալիս ԱԺ, նրա փոխարեն տեղակալն էր գալիս` հաշվետվություններ ներկայացնում: Ձեր մասին այդ հարցը հնչելո՞ւ է` թե ո՞ւր է Յոլյանը: Իշխան Զաքարյանի դեպքում արդեն իմացանք` ուր է Իշխան Զաքարյանը, նա հանգրվանել է «Ծառուկյան» դաշինքի ցուցակի երկրորդ համարում»,- ասաց Զուրաբյանը:
Նա նաև հարցրեց, թե արդյո՞ք տաբուներ կան, որոնց մասին ՎՊ-ն հաշվետվություններ չի կարող ներկայացնել:
Լևոն Յոլյանը վստահեցրեց, որ իր անձի հետ կապված նման հարց չի առաջանա. ուր էլ լինի, տեղյակ կպահի Զուրաբյանին, իսկ տաբուներ չկան, և բոլոր պետական մարմինների դեպքում ՎՊ-ն կարող է ուսումնասիրություններ կատարել ու հաշվետվություն ներկայացնել: