Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստանում մեկնարկած Բոլոնիայի նախարարական գագաթաժողովի 9-րդ (ՆԳ) և Բոլոնիայի քաղաքականության չորրորդ ֆորումը (ԲՔՖ) շարունակում է իր աշխատանքը:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ համալսարանների դերը վերջին տասնամյակում թերագնահատել ենք. դրանք լուսավորության կենտրոններ են: Ըստ նրա` պետք է փորձենք կրճատել բյուրոկրատական մոտեցումը` կենտրոնանալ լավ փորձի վրա:
«Պետք է ապահովենք ավելի լավ պայմաններ երիտասարդ գիտաշխատողների համար, խթանենք ուսանողակենտրոն կրթությունը, աշխատաշուկա-կրթական ոլորտ կապը սերտացնենք, թիրախային աջակցություն տրամադրենք այն երկրներին, ովքեր օգնության կարիք ունեն: Բարձրակարգ կրթությունը պետք է լինի բարձրորակ և մատչելի»,- ասաց Աշոտյանը:
Նա նշեց նաև, որ երեկվա քննարկումը փակվեց մի հոյակապ մեջբերմամբ, որով էլ կուզեր փակել իր խոսքը.«Եթե մենք ցանկանում ենք գտնել հարցի պատասխանը, թե ինչ տեսակի կրթության կարիք ունենք, պետք է հասկանանք` ինչպիսի հասարակություն ենք ուզում ունենալ»: