կարևոր
2089 դիտում, 10 ամիս առաջ - 2023-05-29 12:33
Հասարակություն

Երևանի և Մոսկվայի պետական համալսարանների միջև կստորագրվի համագործակցության հուշագիր

Երևանի և Մոսկվայի պետական համալսարանների միջև կստորագրվի համագործակցության հուշագիր

Երևանի և Մոսկվայի պետական համալսարանների միջև կստորագրվի համագործակցության հուշագիր։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է ԵՊՀ-ի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը: Նա նշել է, որ պայմանավորվածությունը ձեռք ենք բերել ՌԴ այցելության շրջանակում Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի հետ հանդիպման ժամանակ։

«Քննարկելով համագործակցության ոլորտներն ու ուղղությունները, կարևորելով երկու համալսարանների ուսանողների ու դասախոսների փոխանակման ծրագրերը, համատեղ կրթական ու հետազոտական նախագծերը, ակադեմիական ռեսուրսների փոխանակումն ու միջոցառումների կազմակերպումը՝ պարոն Սադովնիչիի առաջարկությամբ որոշել ենք առաջիկայում իրավաբանորեն ամրագրել մեր փոխգործակցությունը»,- գրել է ռեկտորը:

Նրա խոսքով՝ համագործակցությունը կնպաստի երկու համալսարանների ակադեմիական առաջընթացին ու ընդհանուր զարգացմանը՝ խթանելով միջգիտակարգային հետազոտություններն ու նորարարությունները, մշակութային փոխանակումն ու համատեղ ջանքերի միջոցով բարձրագույն կրթության ոլորտի մարտահրավերների լուծումը: