Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջերս տարածված լուրերի համաձայն Հայաստանում ֆրանսիական համալսարանին են պատրաստվում հանձնել ագրարային համալսարանի ամենամեծ մասնաշենքը: Այդ նպատակով համալսարան են այցելել և ռեկտորի պարտականությունները կատարող Հ. Զաքոյանի ուղեկցությամբ շրջել են Ֆրանսիայի դեսպանն ու բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Ս. Հայոցյանը:
Այս աղմուկից անմասն չի մնացել ևս մեկ պետական բուհ` ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը, որտեղից Yerkir.am-ին փոխանցեցին, որ դեռևս 2023թ. ագրարային համալսարանի ղեկավարության համաձայնությամբ կառավարությունը 6 տարի ժամկետով շինարարության համալսարանին է փոխանցել այդ մասնաշենքի 5-րդ հարկը 2500 քմ մակերեսով: Ճարտարապետության և շինարարության համալսարանը միլիոնավոր դրամների ներդրումներ է իրականացրել` վերանորոգելով այդ տարածքը: Ավելին, շինարարության համալսարանը նաև մի քանի միլիոն դրամ նվիրաբերել է ագրարային համալսարանին: Սակայն, պարզվում է այսօր ագրարայինի մի խումբ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ Հ. Զաքոյանն ասել է, որ հանդես է եկել շինարարության համալսարանին հատկացված տարածքը հանձնել ֆրանսիական համալսարանին: Շինարարության համալսարանից Yerkir.am-ին հայտնեցին, որ եթե Զաքոյանը պատրաստվում է խախտել կառավարության որոշումը ու 5 տարի ժամկետից վերցնել շինարարության ուսանողների վարձավճարներով նորոգված տարածքը, ապա իրենք պատրաստվում են բոլոր միջոցներով պաշտպանել սեփական իրավուքները:
Հիշեցնենք՝ օրերս Ագրարային համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Yerkir.am-ին հարցազրույց էր տվել բուհի դասախոս Գվիդոն Մատինյանը։ Հարցազրույցը կարող եք դիտել՝ այստեղ։