|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Բրիտանական հեղինակավոր Quacquarelli Symonds ընկերությունը հրապարակել է աշխարհի լավագույն համալսարանների համաշխարհային վարկանիշը:
Հետազոտության արդյունքում առանձնացվել է աշխարհի տարբեր երկրների 965 համալսարան:
Լավագույն համալսարանների հնգյակում ներառվել է ամերիկյան չորս համալսարան: Լավագույն համալսարան է ճանաչվել ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը: Երկրորդ հորիզոնականում է ԱՄՆ-ի Սթենֆորդի համալսարանը, երրորդը՝ Հարվարդի համալսարանը:
Չորրորդ տեղում է անգլիական Քեմբրիջի համալսարանը: Հնգյակը եզրափակել է Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը:
Լավագույն համալսարանների մասին հավելյալ տեղեկությունները՝ այստեղ: