կարևոր
5911 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-07 16:24
Քաղաքական

Իսրայելում տեղի ունեցողի խորապատկերին այլևս անհնար կլինի թերագնահատել Իրանի, դերն ու հնարավորությունները․ Վարդան Ոսկանյան

Իսրայելում տեղի ունեցողի խորապատկերին այլևս անհնար կլինի թերագնահատել Իրանի, դերն ու հնարավորությունները․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր տելեգրամյան ալիքում գրում է․

«Կարծում եմ՝ այսօր Իսրայելում տեղի ունեցողի խորապատկերին այլևս անհնար կլինի թերագնահատել մերձավորարևելյան առյուծի՝ Իրանի, դերն ու հնարավորությունները։

Իսրայելական զինուժի դեմ այս պահին հաջող պատերազմող պաղեստինյան ապստամբները թեև դե յուրե կապ չունեն Իրանի հետ, սակայն ակնհայտ է, որ չկա լուրջ մեկը, որը կթերագնահատի իրանական դերակատարությունն այս ամենում։

Իսկ Իրանի հետ քաղաքակակրթական դաշինք ստեղծելու և հակաահաբեկչական ու անվտանգային համագործակցություն ծավալելու ամենալավ շանսերից մեկն առայժմ ունի հենց Հայաստանը»։