Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
այաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում՝ ԱՄՆ Հայ իրավաբանների միության հրավերով։
Հուլիսի 1-3-ը՝ այցի երկրորդ փուլում, տեղի են ունեցել հանդիպումներ Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների և հայկական սփյուռքի կազմակերպությունների, ԱՄՆ Կալիֆորնիայի մի շարք համալսարանների հետ:
Գլենդելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրթյանն այցի կապակցությամբ կազմակերպել է հատուկ ընդունելություն։
Ընդունելության ընթացքում Արման Թաթոյանը հանդես է եկել ելույթի խոսքով։ Ներկայացվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը, մարդու իրավունքներին ու ժողովրդավարական զարգացումներին առնչվող հարցեր։ Մասնավորապես, քննարկվել են դատաիրավական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը, քրեակատարողական համակարգը և այլն։ Ընդունելության ավարտին համագործակցության կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ԱՄՆ հայ համայնքի մի շարք կազմակերպությունների հետ։
Հայ դատի Արևմտյան ափի հանձնախմբի ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայոց ցեղասպանության միջազգային քննարկումներին առնչվող հարցերում համագործակցության և տեղեկատվության փոխանակման վերաբերյալ:
Համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև Լոս Անջելեսի գլխավոր վերահսկողի (general inspector) հետ՝ կապված ազատազրկման վայրերում մարդու իրավունքների պաշտպանության հետ։
Կալիֆորնիայի համալսարանների հետ քննարկումների ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ ներկայացուցիչների փորձի փոխանակումների կազմակերպման վերաբերյալ։