|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Մոնպելիեի ակադեմիայի ռեկտոր Քրիստիան Ֆիլիպին և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մոնզելեկին:
«Մենք շահագրգիռ ենք, որ Ֆրանսիական համալսարանն իր շարունակական գործունեությամբ կրթության եվրոպական որակ և ստանդարտներ ապահովի Հայաստանում»,-նշել է Աշոտյանը:
Մոնպելիեի ակադեմիայի ռեկտոր Ք.Ֆիլիպին նշել է, որ Մոնպելիեի ակադեմիան պատրաստակամ է համագործակցել ֆրանսաիական համալսարանի և Հայաստանի այլ բուհերի` մասնավորապես ԵՊՀ-ի և Ագրարային համալսարանի հետ: Քննարկվել են նաև Հայաստանում ֆրանսիական լիցեյ հիմնադրելուն, ինչպես նաև հայ-ֆրանսիական կրթական համագործակցությանն առնչվող այլ հարցեր: