Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը լքել է Հայաստանը օդային ճանապարհով: Մեզ հաջողվեց պարզել, որ Տիգրանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել Ուկրաինայի մայրաքաղաք Կիև: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն նրան ծանուցագիր էր ուղարկել մայիսի 7-ին, որ ներկայանա հարցաքննության: Ենթադրվում է, որ Տիգրան Խաչատրյանը ծանուցագիրը ստանալուց անմիջապես հետո՝ մայիսի 8-ին է հեռացել Հայաստանից; Ավելին՝ մեզ հաջողվեց պարզել, որ մարզպետի որդին մենակ չի լքել երկիրը: Նրան ուղեկցել է իր հոր վարորդի որդին, որը մայիսի 2-ին Զաքարյան եղբայրների ծեծի գլխավոր դերակատարներից մեկն է եղել: Ի դեպ, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ նաև, որ մարզպետի վարորդի որդուն ևս ծանուցագիր է ուղարկվել՝ ՀՀ քննչական կոմիտե ներկայանալու համար, սակայն նա Տիգրան Խաչատրյանի պես «անհետ կորել» է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։