|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդ Արագած Ղևոնդյանի որդին՝ Դերենիկ Հակոբյանը, օրերս կրկին մարդ է ծեծել։ Ինչպես հայտնի է՝ նա անցած տարի՝ մայիսի 2-ին, Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով անցնող հիմնական դերակատարներից էր։ Նա գրավի դիմաց է ազատ արձակվել կալանքից, և մեղադրող դատախազը պահանջել է կալանավորել 2,5 տարով։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Դերենիկ Հակոբյանը դաժան ծեծի է ենթարկել Գորիս քաղաքում գտնվող շինանյութի խանութի աշխատողներից Վաչե Հարությունյանին և նրա քեռու որդուն՝ անունը Ալիկ։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատեցին «Ժողովուրդ»–ի տեղեկությունը միջադեպի մասով՝ մանրամասնելով որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 29-ին։ Տուժածների վնասվածքների բնույթը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Այսպիսով հերթական անգամ ականատես ենք լինում, թե ինչպես է անպատժելիությունը նոր հանցագործության առիթ դառնում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։