կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-10 22:43
Քաղաքական

Ափսոս որ հոգեպէս առողջ այդ վարչապետը ՀՀ վարչապետը չէ. Փաշինյանին արձագանքել են Եվրոպայից

Ափսոս որ հոգեպէս առողջ այդ վարչապետը ՀՀ վարչապետը չէ. Փաշինյանին արձագանքել են Եվրոպայից

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ ՀՅԴ-ի հասցեին այսօր հնչեցված արտահայտություններին և գնահատականներին, նշել է.

«Համերաշխութիւն եւ ժողովրդավարութիւն ա լա Փաշինյան:

Ոեւէ երկիրի հոգեպէս առողջ վարչապետ, որ իր ժողովուրդը եւ ժողովրդավարութիւնը իսկապէս կը յարգէ եւ որու երկրի սահմաններուն 90% համաճարակէն առաջ եւ 100% համաճարակի ընթացքին գոց է (ինչ որ տրամաբանօրէն վարակի տարածումը լուրջ ձեւով պէտք է դադրեցնէ), եւ որու երկիրը այսօր կը գտնուի աշխարհի ամենավատ 20 երկիներու շարքին (դէպքեր / 1 միլիոն հոգի համեմատութեան) չափանիշին մէջ եւ աշխարհի ամենավատ 35 երկիներու շարքին (զոհեր / 1 միլիոն հոգի համեմատութեան) չափանիշին մէջ, ինքզինքը պիտի յարգէր եւընդդիմադիր կուսակցութեան մը "մահուան" մասին խօսելու փոխարէն պահ մը մտածեր համաճարակի պատճառաւ իր երկրի քաղաքացիներուն "գերեզմանաքարերու" թիւը նուազեցնելու մասին: Մանաւանդ երբ այդ կուսակցութիւնը իր աւանդութենէն մեկնած օգնութեան ձեռք երկարած, Հայաստանեան եւ արտասահմանեան նիւթական եւ մարդկային իր բոլոր կարելիութիւնները եւ իր անդամներուն մասնագիտական փորձառութիւնը անգամ մը եւս տրամադրելով; դրամահաւաքներ եւ օտար երկիրներու մէջ լոպիինկ կը կատարէ, Հայաստանի եւ hայրենի ժողովուրդի օգնութիւն հասցնելու համար: Մանաւանդ երբ այդ կուսակցութեան համահայկական երիտասարդական ողջ կառոյցը սահմանամերձ գիւղերու մէջ ապրող տասնեակ հազարաւոր մեր հայրենակիցներու պէտքերուն կը հասնի, կառավարութեան կողմէն ընկերային օգնութիւններու մասին չառնուած որոշումներու եւ քայլերու բացը մասամբ գոցելու նպատակով:

Հոգեպէս առողջ այդ վարչապետը ինքզինքը պիտի յարգէր եւ այդ կուսակցութեան "Հայաստանի պատմութեան աղբանոցը" նետելու փոխարէն պահ մը անոր փառաւոր պատմութեան մասին մտածեր եւ յիշեր անոր դերակատարութեան կարեւորութիւնը Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան պետականութեան կերտման գործընթացներուն մէջ, ինչպէս նաեւ Սփիւռքի հայապահպանման, Հայ Դատի եւ Հայ Ժողովուրդի իրաւունքներուն հետապնդման աշխատանքին մէջ:

Բայց ափսոս որ հոգեպէս առողջ այդ վարչապետը Հայաստանի Հանրապետութեան վարչապետը չէ»:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պարետատան նիստից հետո պատասխանելով Yerkir.am-ի առցանց ուղարկած այն հարցին, թե Հայ Հեղափոխական Դաշնակցությունը համարում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության քայլերը կա՛մ անարդյունավետ են, կա՛մ ուշացած, հաճախ՝  նաեւ սխալ եւ պահանջում է, որ ԱԺ-ն հատուկ նիստ գումարի, որտեղ կառավարության հետ կքննարկի ճգնաժամից դուրս գալու լուծումներ եւ պատասխանատվության կկանչի ձախողած բոլոր պաշտոնատար անձանց՝ սկսած թիվ մեկ պատասխանատու վարչապետից։ Ձեր քաղաքական թիմը արդյո՞ք պատրաստ է հանուն ժողովրդի առողջության այսպիսի քայլ անել եւ դուք՝ անձամբ, պատրա՞ստ եք մասնակցել այդ օրակարգով նիստի, մասնավորապես նշել էր.

«Դաշնակցության համար մեծ հաշվով ոչ մի բան չի փոխվել, որովհետև Դաշնակցության ներկայացուցիչները այդ նույն հռետորիկայով և կառավարության հրաժարականի ենթատեքստով խոսում էին 2018 թ-ի ամռանը, երբ ընդամենը 1-2 ամիս էր անցել կառավարության ձևավորումից։

Այնպիսի տպավորություն կա, որ Հայաստանում ոչ միայն առողջապահական, այլև քաղաքական կորոնավիրուս է տարածվում, որն, ի տարբերություն առողջապահական կորոնավիրուսի, իմ կարծիքով, կբերի այդպիսի՝ բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական և հասարակական ուժերի քաղաքական իմաստով մահվան․ դա իմ համոզմունքն է և կտեսնեք, որ այդ քաղաքական ուժերը ամբողջությամբ դուրս կմղվեն Հայաստանի քաղաքական, հասարակական կյանքից, որովհետև իրենք այս օրերին իրենց գործունեությամբ կառուցում են իրենց քաղաքական գերեզմանաքարը»։