Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր կապի, տրանսպորտի և ՏՏ ոլորտին հատկացված բյուջեի նախագիծը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարց ուղղեց ոլորտի նախարար Վահան Մարտիրոսյանին, թե ինչո՞ւ է բյուջեն ֆինանսավորում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը:
«Ուզում եմ հասկանալ` այդ ընկերության կատարած աշխատանքներն ովքե՞ր են քննարկում, նրանց նախկին ապօրինի քայլերի համար ո՞վ է պատասխան տալու: Ինչո՞ւ ենք այսօր նրանց գումար տալիս: Լուրջ ուսումնասիրության խնդիր կա: Կարո՞ղ ենք վերանայել այդ կոնցեսիոն պայմանագիրը»,- հարցրեց պատգամավորը:
Նրա այս հարցին միացավ ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը՝ գովելով նախկին նախարար Գագիկ Բեգլարյանին, որ նա այս ընկերության հետ կապված որոշակի քայլեր էր ձեռնարկում, որպեսզի վերահսկողություն ու կարգուկանոն հաստատի: «Դուք կարո՞ղ եք վերահսկել, թե այդ ընկերությունն ինչպես է տնօրինում գումարները: Ուղևորափոխադրումների համար մեզանից դոտացիա են ուզում, բայց բեռների փոխադրման համար իրենք են ներդրումներ անում: Մի՞թե մեր նախարարությունը չունի վերահսկողական մեխանիզմներ: Կարելի է չէ՞ չհասնել աբսուրդի, Սվերդլովսից այրում բեռնափոխադրումն ավելի էժան է, քան Այրումից մինչև Երևան բեռ տեղափոխելը: Մի՞թե նախարարությունն այդքան անզոր է: Ի պատիվ նախկին նախարարի` նա որոշակի քայլեր ձեռնարկեց: Խնդրում եմ` խորացրեք այդ քայլերը»,- ասաց պատգամավորը:
Նախարարը խոստացավ, որ կքննարկի բոլոր այդ հարցերը և պատշաճ ուշադրություն կդարձնի խնդիրներին: