|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Իրականության հետ առնչվելու համարձակություն և պատրաստակամություն է անհրաժեշտ իրավիճակը փոխելու և հեռանկարային ծրագրեր իրականցնելու համար։ ՀՀ նախագահի երդմնակալության ժամանակ իր ելությում ասաց նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Համոզված եմ՝ այսօր գոյություն ունեցող հիմնախնդիրներից շատերը կարելի է լուծել, երբ բոլորիս մոտ լինի գիտակցում, որ միասին մենք կարող են բարգավաճել միայն ընդհանուր լավատեսության և հույսի պայմաններում»։
Նորընտիր նախագահն իր ելույթում կարևորեց 2018 թվականին ՀՀ-ում տեղի ունեցած իր խոսքով «թավշյա հեղափոխությունը»։
«Բոլորս կարիք ունեինք արմատական փոփոխությունների և դրանք 2018 թվականի ապրիլին իրականություն դարձան»,- ասաց Վահագն Խաչատուրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում